Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի փոխարեն կլիմայական հարցերով COP համաժողովի 29-րդ նստաշրջանին Բաքու կմեկնի փոխնախագահ Շինա Անսարին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական զլմ-ները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ադրբեջանում Իրանի դեսպանատնից հաստատել էին, որ իրանական պատվիրակությունը կգլխավորի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։