Աշխարհ
11.11.2024

ՆԱՏՕ-ն ուզում է գերիշխանություն հաստատել Եվրասիայում․ Լավրով

Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնում է իր ներկայությունը և ձգտում է իր գերիշխանությունը հաստատել ողջ եվրասիական տարածքում, նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի նիստում։

Լավրովը հայտարարել է նաև՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած եվրասիական անվտանգության հայեցակարգի հիմքում է ընկած այդ տրամաբանությունը՝ տարածաշրջանային խնդիրներին պետք է լուծում տան տարածաշրջանային երկրները։

«Այսինքն՝ հենց տարածաշրջանի երկրները, տվյալ դեպքում՝ Եվրասիայի երկրները պետք է համատեղ պատասխանատվություն կրեն հակամարտությունների կարգավորման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն։ Սա առավել կարևորվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքը, ընտրելով ՆԱՏՕ-ակենտրոն քաղաքականություն, ըստ էության, խաչ է քաշել ձեռք բերված պայմանավորվածությունների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, երբ ամենաբարձր մակարդակով և կոնսենսուսի հիման վրա բազմիցս հռչակվել է անվտանգության անբաժանելիության սկզբունքի մասին, հայտարարվել է, որ ԵԱՀԿ պատասխանատվության տարածաշրջանում ոչ մի կազմակերպություն չի հավակնելու գերիշխող դերի։ Բայց այս ամենը ոտնահարվել է»,- հայտարարել է Լավրովը։

«Իսկ ՌԴ նախագահի նախաձեռնությունը անվտանգության նկատմամբ այլ մոտեցման մասին է, այն «իրավահավասար» անվտանգության մասին է, անվտանգության, որը կապահովվի՝ առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության»,- հավելել է Լավրովը։

Լրահոս
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
19:51

Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
16:46

Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
15:18
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
13:33

Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
13:12

ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
12:01

Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53

Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36

Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59

Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
15:35

Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
15:06

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44

ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04

«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53