Ֆասթ Բանկի քարտապաններն այսուհետ կարող են օգտվել Google Pay անհպում վճարման ծառայությունից։
Google Pay վճարային համակարգը հնարավորություն է տալիս քարտապաններին իրենց ֆիզիկական քարտերը վերածել թվային քարտերի և Android հեռախոսների, WearOS-ի (Սմարթ ժամացույցներ) միջոցով անհպում ֆինանսական գործարքներ իրականացնել ոչ միայն առևտրի և սպասարկման կետերում, այլև համացանցում և հավելվածներում։
Ֆասթ Բանկի քարտապանները կարող են ներբեռնել Google Wallet հավելվածը, գրանցվել, ապա թվայնացնել իրենց բանկային քարտը, մեկ հպումով ակտիվացնել Google Pay-ը և կատարել վճարումներ բիոմետրիկ նույնականացմամբ, որն ավելի ապահով ու անվտանգ է, քան PIN կոդի գործարկումը։
Հավելվածում հնարավորություն կա կցել նաև հավատարմության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր։
Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգի խոսքերով Google Pay-ով վճարումներ կատարելն ավելի անվտանգ է դարձնում քարտապանների ֆինանսական տվյալները․
«Ուրախ ենք, որ Google Wallet-ի հնարավորությունները հասանելի են դառնում ավելի շատ մարդկանց։ Google Wallet-ը մի քայլ առաջ է՝ տվյալների արտահոսքի, ինֆորմացիայի պահպանման և անվտանգության առումով», – ասել է նա։
Google Pay-ն աշխատում է անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով և ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենիզացիա՝ գործարքները կատարվում են թվայնացված քարտի համարով (token-ով):
Թոքենների անվտանգության դինամիկ կոդը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ լրացուցիչ ապահովություն ստեղծելով քարտապանների համար։
Ի հավելումն սրան, եթե օգտատիրոջ բջջային հեռախոսը երբևէ կորի կամ հափշտակվի, նա կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» հնարավորությունից, որը թույլ է տալիս ցանկացած վայրից անմիջապես արգելափակել սարքը, նոր գաղտնաբառ գործարկել կամ հեռացնել անձնական տվյալները, ըստ օգտատիրոջ հայեցողության։
Ֆասթ Բանկի թողարկած ԱկնՔարտերը Google Wallet-ին կցելու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…