ՆԳՆ Ոստիկանության զորքերի շտաբների և ստորաբաժանումների գործնական հմտությունների կատարելագործման, ընդգրկվող ուժերի և միջոցների համագործակցության զարգացման նպատակով Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ղեկավարությամբ նոյեմբերի 5-6-ը անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։
Նախնական փուլը սկսվեց լսումներով, ապա պլանավորվեց հատուկ օպերացիան, ստորաբաժանումներին տրվեցին համապատասխան հրահանգներ։
Այնուհետև ստորաբաժանումներն իրականացրեցին երթ դեպի օպերացիայի անցկացման վայր, որտեղ և մեկնարկեցին զորավարժությունները:
Ստացվել են օպերատիվ տվյալներ՝ դիվերսիոն խմբերը պատրաստվում են ներթափանցել հատուկ պահպանվող օբյեկտի տարածք:
Սկսում է հատուկ օպերացիա: Մարտավարական գործողությունների ընթացքում անհրաժեշտ է օգտագործել ինչպես հատուկ, այնպես էլ մարտական տեխնիկա:
Հատուկ նշանակության ծառայողները վնասազերծում են անօրինական զինված խմբավորումներին և առգրավում զենք-զինամթերքը։
Օպերացիան հաջողված է: Իրենց առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելը ստորաբաժանումներին մեկ քայլով ավելի մոտեցրեց նպատակակետին՝ գործնական հմտությունների կատարելագործում, ընդգրկված ուժերի և միջոցների համագործակցություն:
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…
Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը փոթորկված է: Բոլորը Երեւանում Ֆրանսիայի դեսպանին «ստախոս» են անվանում, որովհետեւ ասել…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Կրասնոդարի երկրամասը։ Ականատեսների վկայությամբ՝…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության…