ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները պետք է համատեղ մեծացնեն Կիևին տրամադրվող օգնությունը՝ «հակամարտության հետագիծը փոխելու համար»:
«Մենք պետք է միասին հանձն առնենք երկարաժամկետ աջակցությանը, և մենք պետք է անենք ավելին, քան պարզապես աջակցել Ուկրաինայի մարտունակությանը՝ Ուկրաինային տրամադրելով այն օգնությունը, որն անհրաժեշտ է հակամարտության հետագիծը փոխելու համար», – ասել է նա Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռյուտեն նաև ընդգծել է, որ Ուկրաինային աջակցությունը «բավարարում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Միացյալ Նահանգների, ինչպես նաև հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, մասնավորապես Հարավային Կորեայի և Ճապոնիայի շահերը»:

















