Լրահոս 24/7

Հաագայի դատարանը բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները

Հաագայի դատարանը հրապարակած վճռով բավարարում է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժում է երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում:

Նշենք, որ Հայաստանը 3 նախնական առարկություն է ներկայացրել:

1.Հայաստանը նշում է, որ դատարանը ժամանակային իրավազորություն չունի ադրբեջանական բողոքի տեսանկյունից մասնավորապես այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 1993 թվականի հուլիսից մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը: Այն ժամանակահատվածը որտեղ Հայաստանը կողմ է հանդիսացել ՌԽՎԿ-ի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Դրան հակառակ Հայաստանը նշում է որ այս գանգատները պետք է ընդունելի չլինեն:

2. Դատարանը առարկայական իրավասություն չունի Ադրբեջանի գանգատները հաշվի առնելու ենթադրյալ ականների տեղադրման մասով: Առարկայական իրավազորության մասին որոշում կայացնելով ականների վերաբերյալ Դատարանը նախևառաջ պետք է անդրադառնա Ադրբեջաբնի կողմից ներկայացրած գանգատին, որ վերաբերումէ նրան, որ հայաստանը խախտել է նորմերը տղադրելով այդպիսի ականներ և ապացույցներ որ ներկայացված են միաժամանակ նաև փաստում են նաև որ էթնիկ զտումների փորձ է արվում դրանով: Հայաստանը նշում է, որ իր հայտում Ադրբեջանը չի պահանջել ապացուցել, որ հենց ականներ տեղադրումը որպես այդպիսին ենթադրում է նորմերի խախտում:

3. Երրորդ նախնական առարկությունը, ըստ որի` դատարանի չունի առարկայական իրավազորություն ՌԽՎԿ-ի տիրույթում Ադրբեջանի բողոքները դիտարկելու բնապահպանական տեսանկյունից:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Բաքվի ներկայացրած նախնական առարկություների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանն իր վճիռը հրապարակել է քիչ առաջ, մերժելով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունը:

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:

2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և գործի վարույթը կասեցվեց մինչև Դատարանի որոշման հրապարակումը:

2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ, Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների շուրջ: Մանրամասները կներկայացնենք առաջիկա թողարկումներում:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

8 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

11 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

11 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

12 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

12 hours ago