Լրահոս 24/7

Ալիևը ոճի մեջ էր

Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի բացման խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չխախտեց ավանդույթը, իր երկիրը ներկայացրեց որպես համաշխարհային առաջընթացի մասնակից եւ ջատագով, որ, սակայն, ունի չարակամներ: Նրանք, իբր, մեկ տարի Բաքվի խորհրդաժողովի դեմ քարոզչություն են տարել:

«Ես նրանց համար վատ լուր ունեմ, խորհրդաժողովին ներկա է ավելի քան ութսուն երկրի նախագահ եւ վարչապետ»,-հայտարարել է Ալիեւը:

Բաքու է ներկայացել նաեւ Աֆղանստանի թալիբների պատվիրակությունը եւ ցանկության դեպքում դա կարելի է ներկայացնել իբրեւ մեծ հաջողություն, բայց իրականությունից հեռու չես փախչի:

Խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությանը չի ներկայացել Ռուսաստանի Դաշնությունը, թեեւ նախապես հայտարարված էր, որ Մոսկվան կմասնակցի վարչապետ Միշուստինի մակարդակով:

Ո՞վ կարող էր Կրեմլում հակաադրբեջանական քարոզչություն իրականացնել եւ Պուտինին համոզել, որ չարժե կառավարության ղեկավարի գլխավորությամբ պատվիրակություն գործուղել Բաքու, կա՞ աշխարհում մի հզոր երկիր, որ ունակ է Ռուսաստանի նախագահին որոշում պարտադրել: Եթե լիներ, ապա ռուս-ուկրաինական պատերազմ չէր սկսվի կամ վաղուց դադարած կլիներ:

Ռուսաստանը սուվերեն որոշումներ կայացնող պետություն է: Եւ եթե վարչապետ Միշուստինը նոյեմբերի 12-ին Բաքվում չի գտնվել, ուրեմն այդպես է ցանկացել նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բաքվի խորհրդաժողովի բացման օրով Իսրայելի նախագահ Հերցոգը մեկնել է Վաշինգտոն, հանդիպել ԱՄՆ նախագահ Բայդենին, թեեւ ըստ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական անոնսի, պետք է լիներ միջազգային խորհրդաժողովի պատվավոր հյուրերի առաջին շարքում:

Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները բարձր մակարդակի են: Ոչ ոք չէր կարող հրեական պետության նախագահին Բաքու այցի հարցում տարհամոզել, եթե իր երկրի շահը չպահանջեր, որ նա մեկնի Վաշինգտոն:

Բաքու չի ժամանել, համենայն դեպս խորհրդաժողովի հանդիսավոր մասին ներկա չի գտնվել Պակիստանի վարչապետ Շարիֆը, որի հետ Իլհամ Ալիեւը երկու ամիս առաջ է Իսլամաբադում հանդիպել:

Պակիստանը Թուրքիայից հետո Ադրբեջանի երկրորդ մերձավորագույն դաշնակիցն է: Եւ եթե վարչապետ Շարիֆն, ինչպես ասում են՝ մնացել է տանը կամ որոշել է խորհրդաժողովի աշխատանքներին ավելի ուշ միանալ, ուրեմն հիմնավոր պատճառներ ունեցել է:

Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովը «բաց է թողել» Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, թեեւ նախապես հայտարարված էր, որ նա կմասնակցի եւ անգամ երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Ինչու՞ է նա որոշումը փոխել՝ պետք է իմանան Բաքվում, ոչ թե ինչ-որ երեւույթական ուժերի հասցեին դժգոհություններ հնչեցնեն:

Խորհրդաժողովին չի ներկայացել Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Չնայած նախորդ օրը Բաքվում բացվել է «Ուկրաինայի կենտրոն»: Պատճառը պարզ է. տարվա ընթացքում Ուկրիանայի նախագահն Իլհամ Ալիեւին երկու անգամ հրավիրել է ռուս-ուկրաինական կարգավորման հարցով միջազգային խորհրդաժողովի, երկու անգամ էլ մնացել անպատասխան:

Դիվանագիտական էթիկետը նման դեպքերում պահանջում է համարժեք պատասխան, ինչն էլ Ուկրաինայի նախագահը տվել է:

Այսպես կարելի է մեկ առ մեկ անդրադառնալ Բաքվի խորհրդաժողովը «բաց թողած» երկրների առաջնորդներին եւ ամեն դեպքում հիմնավորել, որ պատճառը ոչ թե հակաքարոզչությունն է, այլ՝ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը:

Իր խոսքում Ալիեւը մեծամտորեն հայտարարել է, որ գազի արտահանման ծավալները մեծացնելու հարցում իրեն «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն է խնդրել»: Եվրահանձնաժողովի նախագահի ներկայության դեպքում նա նման բռիություն թույլ չէր տա:

Բայց երբ պետության ղեկավարը հատում է դիվանագիտական պատշաճության սահմանը, պետք է հասկանալ, որ դա հուսահատության արտահայտություն է. Եվրամիությունը դեմ է Ադրբեջանի կողմից ռուսական գազի գնման եւ այն սեփական ապրանքանիշով եվրոպական շուկա արտահանելու ծրագրին:

ԵՄ-ում գերադասում են մեծացնել ԱՄՆ-ից հեղուկացված գազի ներկրման ծավալները: Այդ դեպքում, իհարկե, Ադրբեջանի բյուջեի մուտքերը չեն մեծանա, բայց դա Ալիեւի ոճի ընտրությունն է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

12 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

14 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

15 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago