Երգիչ Քրեյգ Դեյվիդը, որի Walking away հիթային երգը տարիներ առաջ համաշխարհային ճանաչում բերեց աստղին, առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում։
Քրեյգ Դեյվիդի TS5 շոուն Երևանում կազմակերպվել է «Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում։
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Երեկոյին կհնչեն 7 Days, Fill Me In, Walking Away և այլ երգեր՝ շոուի համար ստեղծված բացառիկ DJ ռեմիքսներով։
Ամբողջ աշխարհում այդ շոուի տոմսերը սպառվում են հաշված րոպեների ընթացքում։
TS5-ը բացառիկ փակ երեկույթ էր՝ կազմակերպված արտիստի պենտհաուսում, իսկ այժմ այն դարձել է գլոբալ սենսացիա՝ միավորելով արդեն սիրված և ժամանակակից հիթերը R&B, Garage և House ժանրերում։
Քրեյգի TS5 շոուն ցնցել է աշխարհի խոշոր դահլիճները՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, Գլաստոնբերիից մինչև Բրիքսթոն Ակադեմի, O2 Արենա և այլն։ Երևանում արտիստը հանդես կգա ոչ միայն որպես երգիչ, այլև որպես DJ։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…