Լրահոս 24/7

Սթարմերն ու Ալիևը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը:

Ալիևը նշել է, որ ներկայումս կողմերի միջև շարունակվում են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ.

«Պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, լուրջ առաջընթաց կա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցում, իրականացվել է ոչ միայն սահմանազատում, այլև ավելի քան 12 կմ երկարությամբ սահմանագծի դեմարկացիա, և հանձնաժողովի վերջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացն առաջ մղելու վերաբերյալ»:

Միաժամանակ, Ալիևը հայտարարել է Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու կարևորության մասին:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կարևորությունը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

5 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

6 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

6 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

6 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

6 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

7 hours ago