Լրահոս 24/7

ՊԵԿ-ը BEPS ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել

Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազ­մակերպու­թյան (ՏՀԶԿ) «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել։ Նոր կարգավորմամբ` երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին։

«Կարգավորման համաձայն՝ եթե բազմազգ կազմակերպության տարեկան համախառն եկամուտը գերազանցում է 750 մլն եվրոն, ապա տվյալ խմբի մայր կազմակերպությունը պարտավորվում է երկրների միջև փոխանակվող հաշվետվություն ներկայացնել իր ռեզիդենտության հարկային մարմին։

Վերջինս էլ իր հերթին այդ տեղեկատվությունը փոխանցում է այն երկրների հար­կային մարմիններին, որտեղ տվյալ կազմակերպությունն անդամ կազմակերպություններ ունի։

Երկրների միջև փոխանակվող հաշվետվության մեջ արտացոլվում են բազմազգ կազմակերպության գործունեության հիմնական ուղղութ­յուններն ու եկամուտները։ Այն տեղեկություններ է պարունակում նաև անդամ կազմակերպությունների ռե­զի­դենտության երկրների մասին։

Նշենք, որ այս հաշվետվությունը հարկային մարմնի կողմից օգտագործվելու է բացառապես բարձր ռիսկային դեպքերն ուսումնասիրելու համար։ Այն չի կարող հիմք ծառայել հարկ վճարողի հանդեպ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու նպատակով»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

8 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

11 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

11 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

12 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

12 hours ago