Լրահոս 24/7

«Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում մեկնարկել է թունելների կառուցումը

«Հյուսիս-հարավ»  Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ  ճանապարհահատվածում հողային, Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման ընթացիկ աշխատանքներից բացի, մեկնարկել են նաև նախատեսվող  թունելների կառուցման աշխատանքները։Այս մասին շինհարթակում «Արմենպրես»-ին հայտնեց Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։

«32 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում պետք է կառուցվի 17 կամուրջ և 2 թունել՝ շուրջ 900 մետր երկարությամբ, ինչպես նաև 5 տրանսպորտային հանգույց»,-ասաց Բալյանը՝ հավելելով, որ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոշ տեղերում՝ նույնիսկ 24-ժամյա ռեժիմով։ Իրանական կազմակերպության կողմից իրականացվող շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ղեկավարի տեղակալ Գրիգորի Սարյանի խոսքով՝ շինարարներն արդեն բնականոն հուն են մտել՝ ըստ իրենց ներկայացրած գրաֆիկի աշխատելու համար։

«Ըստ գրաֆիկի՝ նրանք պետք է կատարեին աշխատանքների 10,8 տոկոսը, բայց կատարել են 10,06 տոկոսը, այնպես որ, գրեթե համաձայն գրաֆիկի են շարժվում»,-մանրամասնեց Սարյանը՝ հավելելով, որ ըստ պայմանագրի՝ ճանապարհահատվածի կառուցումը 3 տարում պիտի իրականացվի, սակայն չի բացառվում, որ ավելի վաղ ավարտեն։  

Կապալառու կազմակերպության ծրագրի տնօրենի տեղակալ Մոհամադ Ջավադ Տորբաթ Էսվահանին նշեց, որ շինարարական աշխատանքները կշարունակվեն նաև ձմռան ընթացքում։ «Ներկայում աշխատանքներ են իրականացվում  հյուսիսային հատվածում, իսկ եղանակի փոփոխությունից հետ կիջնենք հարավային մաս՝ Արաքսի ափ, և Մեղրի, որտեղ եղանակն ավելի տաք է»,-ասաց կապալառու ընկերության պատասխանատուն՝ հավաստելով, որ շինարարության ընթացքում խանգարող հանգամանքներ ի հայտ չեն եկել։

Նրա տեղեկատվությամբ՝ նախատեսվող 2 թունելներից մեկի մուտքային հատվածի շինաշխատանքներն արդեն իսկ մեկնարկել և ընթացքում են, իսկ երկրորդում փորման աշխատանքներ են կատարվում։  Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք) կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Նախատեսվում է կառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք): Կապալառուն իրանական երկու կազմակերպություններից բաղկացած  «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana»-ն է։ Շինաշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է անցած տարվա հոկտեմբերին, իսկ դրանց մեկնարկը տրվել է 2024 թվականի սկզբին։ 

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

6 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

8 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

9 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

9 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

10 hours ago