

«Նյու-Յորք թայմսը» ծավալուն հոդվածով անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին:
Ամերիկյան պարբերականը մեջբերել է Հայաստանում Իրանի դեսպան Սոբհանիին, որ ասել է.
«Մի շարք հարցերում մենք Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունենք, կան նաեւ ընդհանուր շահեր, բայց դա չի նշանակում, թե մենք դաշնակիցներ ենք»:
Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին օրերս ասել է, որ Թեհրանը պատրաստ է Եվրոպայի հետ քննարկել Ռուսաստան-Իրան հարաբերությունները:
Փորձագետներից շատերը համարում են, որ դա «գործարքի առաջարկություն է. եթե Եվրամիությունը, Արեւմուտքը վերացնեն պատժամիջոցները, ապա Իրանը կվերանայի Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը»:
«Նյու-Յոքր թայմսի» հեղինակը մեջբերել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության բարձրաստիճան ներկայացուցչին, որ ասել է, թե ի տարբերություն Ռուսաստանի եւ Ադրբեջանի, Իրանն իրենց առաքելության նկատմամբ բացասական տրամադրվածություն չունի:
Արեւմտյան դիվանագիտական աղբյուրներից էլ հայտնի է դարձել, որ Հարավային Կովկասի ապագա ստատուս-քվոյի նկատմամբ Իրանի եւ եվրոպական առաջատար երկրների մոտեցումները «բավական համարժեք են»։
Օգոսոտսին ռուս-իրանական հարաբերությունները հասան լարվածության բարձրակետին, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու պետական այցի շրջանակներում այդ հարցը քննարկել է:
Իրանցի մի շարք պաշտոնյաներ սպառնացին, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր չի ստորագրվի, եթե Մոսկվան շարունակի պնդել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման իր տարբերակը:
Ռուս-իրանական պայմանագիր առայսօր ստորագրված չէ, հայտնի չէ, թե երբ կստորագրվի:
Իրանի նախագահ Փեզեշքիանը հրաժարվել է մասնակցել Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովին եւ Բաքու չի այցելել:
Նոյեմբերի 13-ին Բաքվում կայացել է Ռուսաստանի վարչապետ Միշուստինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպումը:
Մինչ այդ ՌԴ վարչապետը պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակից Ասադովի հետ: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի թեման: Այդ հաղորդուղին նախատեսում է Ռուսաստանը կապել Պարսից ծոցի նավահանգիստներին եւ Հնդկական օվկիանոսին:
Խնդիրը քննարկվում է մեկ տասնամյակ, բայց գործնական քայլեր դեռեւս չեն արվել: Երկաթուղային հաղորդակցությանը չի հերիքում Իրանի տարածքում 162 կիլոմետր երկարության Ռեշտ-Աստարա հատվածը, որի կառուցման մեկնարկն ամեն տարի հետաձգվում է:
Իրանին պետք են ներդրումներ, պատժամիջոցների վերացում, որ թույլ կտան զարգացնել տնտեսությունը, լուծել սոցիալական բազմաբնույթ հարցեր:
Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրն Իրանին ոչինչ չի տալիս: Ռուսաստանը ոչ մի կերպ չի օգնել Իրանին՝ հաղթահարելու իսրայելական հրթիռային հարձակումը:
Իրանի տնտեսական զարգացմանն օժանդակելու ցանկություն եւ հնարավորություն Ռուսաստանը չունի:
Մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ում վարչակազմ է փոխվում, երբ Իսրայելում սպասում են, որ հանրապետական Թրամփն Իրանի դեմ ավելի կոշտ քաղաքականություն կնախաձեռնի, Թեհրանը, բնականաբար, չի կարող Մոսկվայի հետ պայմանագիր ստորագրելու դիմաց ճակատային դիմակայության գնալ հավաքական Արեւմուտքի հետ:
Ինտրիգն այստեղ նրանում է, թե ինչու՞ մենք Ռուսաստանի հետ դաշնակից չենք,, բացահայտումն արել է Հայաստանում Իրանի դեսպանը: Սա լուրջ վերլուծության ենթակա թեմա է: Հայաստանը չի կարող իրեն մի ծայրահեղությունից միանշանակորեն անցնել մյուսին:
Ռուս-իրանական հարաբերությունները պատմականորեն բարդ են, բայց քաղաքական նպատակահարմարության սկզբունքը ոչ ոք չի բացառել: Այդ հարաբերությունները վաղը կարող են լինել իրոք դաշնակցային: Հայաստանի խնդիրն է՝ չմիջամտել ռուս-իրանական հարաբերություններին, երկու կողմի հետ կառուցել բացառապես իր ազգային շահերից բխող արդյունավետ եւ գործնականորեն կանխատեսելի կապեր:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…