Լրահոս 24/7
15.11.2024

Ռուսաստանը Ադրբեջանին «հայելային պատասխանեց»

Ռուսաստանը Ադրբեջանին «հայելային պատասխանեց»

Մոտ մեկ շաբաթ առաջ Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանը տասներեք տարվա ազատազրկման դատապարտեց լրագրող Նազաքեթ Մամեդովային: Նա մեղադրվել է պետական դավաճանության եւ Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեության իրականացնելու մեջ:

Մեղադրանքի համար հիմք են ծառայել Մամեդովայի կողմից AlfaTV Youtibe-յան ալիքով հեռարձակած հաղորդումները:

Մեղադրող կողմը պնդել է, որ դրանց դիմաց Մամեդովան Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից վճարվել է: Այդ պնդումները հիմնավորվել են Մամեդովայի Մոսկվա կատարած հաճախակի այցերով եւ Ռուսաստանի մայրաքաղաքում ունեցած գաղտնի հանդիպումներով, որոնք , իբր, բացահայտել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:

Այս համատեքստում ուշագրավ տեղեկատվություն է տարածել Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը, որի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին ՌԴ մաքսային ծառայությունները Շերեմետեւո միջազգային օդանավակայանում «մաքսանենգության դեպք են կանխել»։

Խոսքը վերաբերում է Ստամբուլ-Մոսկվա չվերթի ուղեւորներից մեկին: Օդանվակայանի «կանաչ գոտի» նրա մուտքը մետաղորսիչ սարքերի կողմից տագնապի ազդանշան է հարուցել: Անձը հայտարարել է, որ ծխախոտից եւ գազային կրակվառիչից բացի իր մոտ ոչինչ չկա: Անձնական ստուգմամբ, սակայն, պարզվել է, որ Ադրբեջանի 35-ամյա քաղաքացին իր մոտ ունի 2,6 միլիոն ռուբլու ընդհանուր արժեքով ոսկեղեն՝ մատանիներ, ականջօղեր, շղթաներ:

Նա հայտարարել է, որ ոսկեղենը գնել է Ստամբուլում ՝ որպես «ընտանիքի անդամներին նվեր»։

Առգրավված ոսկեղենը տրվել է փորձաքննության, հաստատվել է, որ զարդերը գործարանային արտադրության չեն, պատրաստված են 585 հարգի ոսկուց: Ընդհանուր առմամբ առգրավվել է 93 միավոր զարդեղեն:

Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրների, փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ «խոշոր չափով մաքսանենգության» հատկանիշներով: Ադրբեջանի քաղաքացուն սպառնում է հինգ տարվա ազատազրկում կամ մեկ միլիոն ռուբլի տուգանք՝ զարդեղենի առգրավմամբ հանդերձ:

Այս տեղեկատվության կարեւորությունը մաքսանենգության փորձը չէ, ոչ էլ այն, որ Ադրբեջանի քաղաքացին Մոսկվա է ժամանել Ստամբուլից եւ կարելի է եզրակացնել, որ նա ընդամենը մաքսանենգի ապրանքաշրջանառության «փոստատար» է, իրականում կան ավելի խոշոր մասնակիցներ:

Մաքսանենգության փորձեր կանխվում են աշխարհի բոլոր սահմանային անցակետերում, այդ թվում՝ օդանավակայաններում: Ադրբեջանի քաղաքացու հետ կատարվածը հետաքրքիր է հրապարակայնացման տոնայնությամբ, ժամանակի ընտրությամբ, երբ Բաքվում է գտնվում Ռուսաստանի գլխավոր դատախազը:

Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է Բաքվի իրենց բնակարանում սպանված Տկաչ ամուսինների գործով Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:

Փաստացի դա նշանակում է, որ Մոսկվան կասկածում է ռուս ամուսինների սպանությունը բացահայտելու ադրբեջանական կողմի շահագրգռվածությանը:

Դրան հետեւել է Նազաքեթ Մամեդովայի դատավարությունը, նրան որպես Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացրած անձի երկարաժամկետ ազատազրկումը, որից մեկ շաբաթ անց Շերեմետեւոյում բացահայտվում է Ադրբեջանի մաքսանենգ քաղաքացի:

Դա Ռուսաստանի «հայելային պատասխանն» է Բաքվի իրավապահներին եւ, իհարկե, իշխանություններին:

Մոսկվան պարզ հասկացնում է, որ կարող է վերահսկել նույնիսկ Թուրքիայի հետ Ադրբեջանի ոչ հրապարակային ապրանքաշրջանառությունը:

Այսքանից, իհարկե, չի հետեւում, թե ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է կամ կարող են լուրջ բարդություններ առաջանալ:

Գործ ունենք, ամենայն հավանականությամբ, դիպվածային հակասությունների հետ, որ, գուցե, հրապարակայնացվում են, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Մոսկվան եւ Բաքուն «միշտ չէ, որ դաշնակիցներ են»

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է