Լրահոս 24/7

90-ականների պատերազմի ժամանակ միտինգ էիք անում. Արշակյանը՝ ՀՅԴ-ին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե Ադրբեջանն ամեն օր Հայաստանին ստիպում է հրաժարվել անկախության հռչակագրից.

«Ձեր ծնողները, ձեր ծնողների տարեկիցները 90-ական թվականներին ամենավատ պայմաններում են ապրել: Դուք հիմա երջանիկ եք, լույս կա, այն ժամանակ լույս չկար, ջեռուցում չկար, վառարան էինք վառում, մրսում էինք։ Բայց մեզ համար այն ժամանակ զոհողությունն արժեք ուներ: Դա Արցախն էր, դա մեր անկախությունն էր։ Եվ այդ ժամանակ մենք թշնամու պահանջը չկատարող երկիր էինք, մենք արժանապատվություն ունեինք»,- ասել է Մանուկյանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն, արձագանքելով Մանուկյանի հայտարարություններին, ասել է.

«Եթե ճիշտ եմ մտաբերում, 90-ականներին, նույնիսկ՝ արցախյան պատերազմի ժամանակ, Դաշնակցությունը միտինգ էր անում, կառավարության, նախագահի հրաժարական էր պահանջում»։

Ըստ նրա՝ ՀՅԴ-ի համար սովորություն է յուրաքանչյուր պատերազմի ընթացքում միտինգ անել, կառավարական շենքեր գրավել.

«Դուք այդ ամենը համեմում եք ազգային ազատագրական ճառերով ու ձոներով, բայց, ըստ էության, աշխատում եք պետության դեմ, որ պատերազմի մեջ է գտնվում»։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

8 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

10 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

11 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

11 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

12 hours ago