2022թ. դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Շոլցը նշել է, որ պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը, և կոչ է արել բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Նա հավելել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է։