Լրահոս 24/7
17.11.2024

Մենք բացառապես պրոֆեսիոնալ ենք վարվում ՄԱԳԱՏԷ-ի հետ կապված․ Իրանի ԱԳՆ

Մենք բացառապես պրոֆեսիոնալ ենք վարվում ՄԱԳԱՏԷ-ի հետ կապված․ Իրանի ԱԳՆ

Եթե ​​Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը բանաձև ընդունի Իրանի դեմ, մենք կպատասխանենք նոր գործողություններով, որոնք նրանց հաստատ դուր չեն գա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք շարունակում ենք հետևել մեր քաղաքականությանն ու սկզբունքներին և հաշվի առնելով մեր շահերը՝ ձևակերպում ենք մեր նպատակներն ու իդեալները», – ասել է Իրանի ԱԳ նախարարը շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ի երեկոյան՝ պատասխանելով հարցին, թե որն է Իրանի արտաքին գործերի նախարարության մոտեցումը ԱՄՆ նոր վարչակազմին։

«Մեր վարքագիծը ԱՄՆ նոր վարչակազմի նկատմամբ կորոշվի նրանց քաղաքականությամբ։ Մեզ համար կարեւոր է, թե գործնականում ինչ միջոցներ են կիրառելու»,- հավելել է նա։

«Մենք բացառապես պրոֆեսիոնալ ենք վարվում ՄԱԳԱՏԷ-ի հետ կապված։ ՄԱԳԱՏԷ-ն տեխնիկական կազմակերպություն է, և նա պետք է կատարի իր տեխնիկական խնդիրները։ Այն իրավունք չունի միջամտելու քաղաքական դաշտին»,- ասել է Արաղչին՝ մատնանշելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ վերջերս Թեհրան կատարած այցը։

«Քանի դեռ գործակալությունը կատարում է իր մասնագիտական ​​պարտականությունները, մենք կշարունակենք համագործակցությունը»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։

«Քննարկումներ կան, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը կարող է բանաձեւ ընդունել Իրանի դեմ։ Եթե ​​դա տեղի ունենա, մենք նոր միջոցներ կձեռնարկենք, որոնք հաստատ չեն ուրախացնի նրանց»,- իր հայտարարության մեկ այլ հատվածում նշել է Իրանի արտգործնախարարը։

Ի պատասխան միջուկային բանակցությունների վերսկսման հավանականության մասին հարցին՝ նախարարը նշել է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, եթե մյուս կողմը իրական մտադրություն ցուցաբերի։

«Մենք լիովին պատրաստ ենք բանակցությունների։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտության պատուհանը բաց է՝ հակառակ կողմի իրական կամքի առկայության դեպքում։ Եթե ​​նման կամք չլինի, բնական է, որ մենք նույնպես այլ ճանապարհ ենք ընտրելու»,- եզրափակել է նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է