Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին հայտարարել է, որ մտադիր է շարունակել շփումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Շուտով ես նորից կխոսեմ Ռուսաստանի նախագահի հետ: Այդ մասին հայտարարվել է երկար ժամանակ, և ես նախկինում քննարկել եմ այդ մասին բազմաթիվ մարդկանց հետ զրույցներում», -այս մասին Ռիո դե Ժանեյրոյում լրագրողների հետ զրույցում ասել է Շոլցը, որտեղ նա ժամանել է G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: