Լրահոս 24/7

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են Ադրբեջանից մինչև Պարսից ծոց նոր երկաթուղու կառուցման հարցը

Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանի սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի իրանական խոշորագույն Բանդար Աբբաս նավահանգիստ ռուսական ստանդարտի լայնությամբ երկաթուղու կառուցման շուրջ: Այս մասին հայտնել է Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։

«Բացի Ռեշտ – Աստարա երկաթուղագծից, ռուսները ցանկանում են ներդրումներ կատարել Փարսաբադից մինչև Բանդար Աբբաս, ռուսական ստանդարտի լայնությամբ, երկաթուղու կառուցման մեջ», – ասել է Ջալալին Թեհրանում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ կայացած խորհրդակցության ժամանակ:

Փեզեշքիանը նշել է, որ «հյուսիսից հարավ երկաթուղիների ընդլայնումը ձեռնտու է երկրին և կարող է բավարարել Ռուսաստանի և Իրանի տնտեսական կարիքները»։

Նա հանձնարարել է արագացնել Ռեշտ – Աստարա երթուղու շինարարությունը:

2023 թվականի մայիսի 17-ին Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ – Աստարա երկաթուղային հատվածի համատեղ կառուցման մասին։ Այդ ճանապարհը թույլ կտա միացնել Հյուսիս – Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածներից մեկը։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

11 minutes ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

33 minutes ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

44 minutes ago

Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

1 hour ago

Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…

1 hour ago

Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…

2 hours ago