Լրահոս 24/7

Պաշտոնանկությունները կապված են դժգոհությունների հետ. Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է իրավապահ համակարգում պաշտոնանկություններին՝ հիշեցնելով, որ վարչապետն իր դժգոհությունն էր հայտնել կառավարության՝ ուրբաթ օրվա նիստում և շեշտել, որ որոշումներ է կայացնելու․

«Հայաստանում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները թե՛ վարչապետի, թե՛ կառավարող ուժի կողմից նոր չեն: Վարչապետը կառավարության նիստերում բազմիցս խոսել է այս թեմաներով, նաև մենք, որպես խմբակցություն, բազմիցս հարցեր ենք բարձրաձայնել, այդ թվում՝ հրապարակային, այդ թվում՝ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ: Ենթադրաբար, Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, և մենք չափազանց կարևորում ենք, որ այդ պահանջը էմոցիոնալ պահանջից վերաձևակերպվի և դառնա ինստիտուցիոնալ իրողություն»,- ասել է նա՝ հավելելով, որ խորհրդարանում էլ են հնչել դժգոհություններ ոչ միայն դատաիրավական համակարգի վերաբերյալ, այլև՝ հանցավորության վիճակի:

Ըստ նրա՝ «այս ամենն անթույլատրելի է, և դրա դեմը պետք է առնել»։

Անդրադառնալով անձերի փոփոխությունից հետո համակարգային խնդիրների լուծմանը՝ Կոնջորյանը նշել է.

«Դա իսկապես լուրջ է, որովհետև ճիշտ է՝ զուտ անձով հնարավոր չէ լուծել խորքային խնդիրները, մանավանդ՝ արդարադատությանը վերաբերող խորքային խնդիրները, որոնք Հայաստանում 30 տարվա կուտակված խնդիրներ են։ Եվ այստեղ մենք համալիր գործողությունների կարիք ունենք, բայց, կարծում եմ, այլընտրանք չկա։ Այսինքն, այո, կադրային փոփոխություններն անհրաժեշտ են, բայց բավարար չեն, որպեսզի կարողանանք հետևողական նոր տեսլականներ ներդնել»։

Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

2 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

2 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

3 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

3 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

3 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

4 hours ago