Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Բաքվում COP29-ին մասնակցելուց Իրանի նախագահի մերժմանը, նշել է.
«Մի ռեժիմ, որը չի հարգում միջազգային օրենքներն ու նորմերը և ձգտում է հարձակվել մեկ այլ ազգի վրա, նման կառույցն արժանի չէ մասնակցելու նման միջոցառումներին (նկատի ունի՝ Իսրայելին): Ռեժիմի մասնակցությունը միջազգային հանդիպումներին, որոնցում պետք է քննարկվեն խնդիրների լուծման հարցեր, չունի որևէ հիմք»,- ասել է նա։

















