

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից ներկայացված ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին բանաձևի նախագիծը։ Հայաստանի անունը չի նշվում:
«Այս տարվա նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձև է ընդունվել»,- հայտնում է ՀԱՊԿ-ի կայքը։
Նշվել է, որ «ՀԱՊԿ-ը զգալի ներդրում ունի իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցագործության դեմ պայքարում, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի, բնական և մարդկային աղետների հետևանքների վերացման գործում, ինչը նպաստում է ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների իրականացմանը»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար»։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել էր, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ կապված բոլոր ռիսկերը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…