

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը և Հայաստանը, առաջին հերթին, պետք է ավարտին հասցնեն դրա տեքստի վրա աշխատանքը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Մենք դրական ենք գնահատում որոշ բաց հարցերի շուրջ համաձայնության հասնելու հեռանկարները, որոնք դեռևս մնում են տեքստում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացի հաջող ավարտի հիմնական խոչընդոտն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։
«Խաղաղության կայունության և անշրջելիության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր հիմնարար օրենքում, որպեսզի մեկընդմիշտ վերացնի իր պահանջները։ Այսօր իսկապես համաձայնության հասնելու շատ լավ հնարավորություններ կան, բայց գնդակը հայկական կողմում է, որը պետք է ճիշտ որոշում կայացնի»,- հավելել է Ամիրբեկովը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…