Լրահոս 24/7

Էրդողանը կփակի՞ դեպի Իսրայել ադրբեջանական նավթի «խողովակը»

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ ինքն է խոչընդոտել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի Բաքու այցը: Վերջինս ծրագրել էր Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի առթին օգտագործելով նոյեմբերի 19-ին այցելել Ադրբեջանի մայրաքաղաք եւ «քաղաքական հանդիպումներ ունենալ»:

Ենթադրվում է, որ նա պետք է բանակցություններ վարեր առաջին հերթին Ադրբեջանի նախագահի հետ:

«Մենք խզել ենք Իսրայելի հետ հարաբերությունները, որքան էլ մեր որոշ կուսակցություններ այլ բան ասեն, դա այդպես է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ Մեծ քսանյակի գագաթաժողովից հետո լրագրողների հետ հանդիպմանը եւ ավելացրել. «Մենք Իսրայելի նախագահին օդային տարածք չենք տրամադրել, որպեսզի այցելի Բաքու: Մենք ասել ենք, որ գոյություն ունեն այլ երթուղիներ, թող օգտվեն դրանցից: Իսկ դրանից հետո նա մեկնել է, թե ոչ՝ ինձ հայտնի չէ»:

Վերջին դիտարկումն, իհարկե, դիվանագիտական այլասացություն է: Թուրքիայի նախագահը հազիվ թե տեղյակ չէ, որ Իցհակ Հերցոգը Բաքու չի մեկնել, Իլհամ Ալիեւի հետ ծրագրված հանդիպումը չի կայացել: Ի՞նչն է Էրդողանին դրդել, որ խոչընդոտի Իսրայելի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններին՝ կարելի է ենթադրել:

Բայց տվյալ դեպքում հետաքրքիր է այլ բան. իսկ Թուրքիան Ադրբեջանից Իսրայել թռիչքների համար օդային տարածք տրամադրու՞մ է: Խոսքն, անշուշտ, ուղեւորատար թռիչքների մասին չէ, այլ՝ ռազմա-տրանսպորտային: Ադրբեջանի ռազմա-օդային ուժերում հաշվառված է առնվազն երեք տրանսպորտային ինքնաթիռ:

Դիտորդները բազմիցս են արձանագրել Իսրայելից Ադրբեջան այդ ինքնաթիռների թռիչքները, որ անցնում են Թուրքիայի, ապա Վրաստանի օդային տարածքով: Առանձնակի ինտենսիվ թռիչքներ Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ահաբեկչական պատերազմին նախորդած շաբաթներին:

Եթե Թուրքիայի համար Իսրայելի նախագահի Բաքու այցը ցանկալի չէր, եւ Էրդողանն անձամբ է որոշել նրա ինքնաթիռի թռիչքի համար օդային միջանցք չհատկացնել, ապա նույն արգելքը տարածվում է նաեւ Ադրբեջանի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռների վրա՞: Իսկ գուցե իրավիճակի փոփոխությունն Իսրայելին ստիպի ռազմական աջակցություն խնդրել Ադրբեջանի՞ց: Ի՞նչ երաշխիք ունի Թուրքիան, որ Իսրայելն Ադրբեջանից սպառազինություններ չի ստանում եւ դրանք Գազայում կամ Լիբանանի հարավում պաղեստինցի արաբների դեմ չի օգտագործում:

COP29-ի շրջանակներում ակցիա է իրականացվել, որտեղ բարձրացվել է «Վերջ տալ ցեղասպան ռեժիմին վառելիքի վաճառքին» բովանդակությամբ պաստառ:

Ակնարկն ակնհայտորեն վերաբերում է Ադրբեջանին, որ Իսրայելի նավթի հիմնական մատակարարն է: Բայց չէ՞ որ գործարքն իրականացվում է Թուրքիայի Ջեյհան նավահանգստից, թուրքական լցանավերի միջոցով: Էրդողանը պատրա՞ստ է ադրբեջանական նավթի իսրայելական «խողովակը փակել»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

13 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago