Լրահոս 24/7

Կուբայի դեսպանն ու ԿԳՄՍ փոխնախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնին:

Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացումը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ համագործակցությունն առավել ակտիվացնելու համար առկա են բոլոր նախադրյալները:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ԿԳՄՍՆ համակարգման ոլորտների շրջանակում երկկողմ հուշագրերի կնքումը:

Նա տեղեկացրել է՝ Կուբայի հետ մշակույթի և արվեստի, ինչպես նաև սպորտի ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագծերը փոխհամաձայնեցման փուլում են:

Դեսպան Օսկար Սանտանա Լեոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով ներդնելու ջանքեր Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կուբայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև երկխոսությունը և համագործակցությունը զարգացնելու հեռանկարները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ուսանողների, դասախոսների և երիտասարդ գիտնականների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի իրականացմամբ:

Կարևորելով մշակութային երկխոսության զարգացումը՝ կողմերը խրախուսել են նաև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցությունը՝ գեղարվեստական խմբերի փոխանակման, ցուցահանդեսների և մշակույթի օրերի կազմակերպման միջոցով:

Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանակարներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն այսօր քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտային քարտեզում իր տեղն ամրապնդելու համար:

Այդ նպատակով Հայաստանում անցկացվում են մի շարք մարզական խոշոր միջոցառումներ, որոնց կուբացի մարզիկների մասնակցությունը ևս խրախուսվում է:

Քննարկվել է նաև համատեղ ուսումնամարզական հավաքների և մարզումների կազմակերպման հնարավորությունը տարբեր մարզաձևերում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

16 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

16 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago