Լրահոս 24/7

Եթե Թրամփը որոշի կրճատել օգնությունը, մենք կպարտվենք. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշի կրճատել Ուկրաինային ուղարկվող ռազմական օգնությունը, ապա իրենք, հավանաբար, կպարտվեն պատերազմում:

«Եթե նրանք կրճատեն, կարծում եմ, որ կպարտվենք։ Իհարկե, ամեն դեպքում կշարունակենք պայքարել։ Մենք ունենք սեփական արտադրություն, բայց դա բավարար չէ առավելություն ունենալու համար։ Ես կարծում եմ՝ դա բավարար չէ գոյատևելու համար։ Բայց, եթե այդպիսին լինի ԱՄՆ-ի ընտրությունը, ապա մենք կորոշենք՝ ինչ պետք է անենք»,- ասել է Զելենսկին:

Հարցին, թե հավատում է, որ Թրամփը կարող է ազդել Ռուսաստանի նախագահ Պուտինի վրա և դադարեցնել պատերազմը, Զելենսկին դրական պատասխան է տվել.

«Դա հեշտ չի լինի, բայց եթե կիրառենք բոլոր [լծակները], որոնք ունի ԱՄՆ-ն, ապա, այո, նա կարող է։ Նա շատ ավելի ուժեղ է, քան Պուտինը։ ԱՄՆ-ն ավելի ուժեղ է. նրանց տնտեսությունն ավելի ուժեղ է»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago