Լրահոս 24/7

Հովիկ Աղազարյանը հայտնել է, թե երբ վայր կդնի մանդատը

ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ինքը մասնակցել է ՔՊ վարչության նիստին, պարզաբանումներ է տվել խորհրդարանական լսումների ժամանակ ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի առթիվ։

«Մասնակցել եմ նիստի այդ հատվածին, վարչության մեր գործընկերները տվել են բազմաթիվ հարցեր՝ պարզաբանելու այս կամ այն դրվագը, որից հետո ես դուրս եմ եկել վարչության նիստից, որովհետև վարչության անդամ չեմ»,- ասել է նա։

Հարցին՝ ինչ որոշում են կայացրել, Աղազարյանը նշել է, որ չգիտի.

«Ոչ մի դժգոհություն չունեին։ Ինձ հետ ճշտում էին, թե օրինակ՝ ինչպես եղավ, որ պարոն Քյարամյանին դիմեցի «արա» բառով»։

Հնարավո՞ր է մանդատը դնի հարցին, Աղազարյանը նշել է՝ նման հարց չի քննարկում։

Հարցին՝ երբ պահանջեն մանդատը վայր դնել, կգնա արդյոք այդ քայլին, Աղազարյանը նշել է.

«Երբ ներկայացվի, այն ժամանակ կմտածեմ»։

Հարցին՝ հնարավոր է, որ չդնե՞ք, ասել է.

«Հնարավոր է, որ դնեմ էլ։ Երբ պարոն Քյարամյանը, ինչպես հայտարարել եմ հրապարակավ, անուններ տա, հիմնավորի, որ իմ անունից դիմել են խնդրանքով իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ մանդատը»։

Նա շեշտել է, որ ՔՊ-ում իր ընկերները բարձր են գնահատում, սիրում «իմ խառնվածքի համար, երբեմն անհարկի համարձակության համար»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago