Ուկրաինական զինված ուժերն ունեն ընդամենը 50 ATACMS մարտավարական հրթիռ, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախները խոցելու համար, գրում է բրիտանական The Times պարբերականը։
Պարբերականը նաև նշել է, որ «Ուկրաինան ունի բավականաչափ HIMARS և այլ հրթիռային կայաններ՝ դրանք արձակելու համար»:
Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ 300 կմ շառավղով ATACMS հրթիռները կարող են սպառնալ մոտ 245 ռուսական ռազմական օբյեկտի՝ ավիաբազաներից մինչև զինամթերքի պահեստներ։
Միաժամանակ Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը հրաժարվել է հաստատել տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային ամերիկյան հրթիռներ օգտագործել ռուսական տարածքի խորքերին հարվածելու համար։
Նա նաև հրաժարվել է մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ նախօրեին Բրյանսկի շրջանում ATACMS հրթիռներ են խոցվել։
Երեքշաբթի ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, Ուկրաինայի զինված ուժերը ամերիկյան արտադրության 6 ATACMS հրթիռով հարձակվել են Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտի վրա, խոցվել է հինգ հրթիռ, մեկը՝ վնասվել։
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…