Լրահոս 24/7

35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով

Sotheby’s ժամանակակից արվեստի աճուրդում իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Կոմեդիանտ» անունը կրող կոնցեպտուալ արվեստի գործը՝ սովորական բանանը, որը կպչուն ժապավենով սոսնձված է եղել սպիտակ պատին, վաճառվել է 6,2 մլն դոլարով, հաղորդում է թե The New York Times-ը:

Ակնկալվում էր, որ աշխատանքը աճուրդի կհանվի 1,5 միլիոնով, բայց իրականությունը գերազանցեց կանխատեսումները:

Անսովոր գնումը կատարել է չինական ծագում ունեցող կրիպտո-ձեռնարկատեր Ջասթին Սանը, որն առաջ է անցել վեց մրցակիցներից։

Աճուրդից հետո սանը հայտարարել է, որ մտադիր է բանան ուտել՝ այն համարելով «յուրահատուկ գեղարվեստական փորձի» մաս:

Հատկանշական է, որ աճուրդում ներկայացված բանանը ինքնին 35 ցենտով գնվել է մրգի կրպակից։

Կատելանի բանանն առաջին անգամ համբավ ձեռք բերեց 2019 թվականին, երբ հայտնվեց Մայամիի Art Basel-ում։

Այն ժամանակ Perrotin Gallery-ն վաճառեց երեք նմանատիպ աշխատանք՝ 120,000-ից 150,000 դոլարով:

Հեղինակը ինքը նշել է, որ իր աշխատանքը երգիծանք է գեղարվեստական աշխարհում շահարկումների վերաբերյալ և հարցադրում է, թե ինչն է որոշում արվեստի արժեքը:

Ինստալյացիան դարձել է ոչ միայն ժամանակակից կոնցեպտուալ արվեստի խորհրդանիշ, այլև հիշեցում այն մասին, թե ինչպես սադրանքը կարող է զանգվածային ռեզոնանսի հանգեցնել հասարակության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

12 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

15 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

15 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

16 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

16 hours ago