Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հումանիտար մի շարք համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին շրջանում մենք շատ ենք խոսում այն մասին, որ, Աստված տա, որ երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի։ Մենք հենց այս սարսափելի իրադարձության նախաշեմին ենք, բայց, փառք Աստծո, մարդկությունը դեռ մի կերպ դանդաղում է և դեռ չի ընկղմվել դրա մեջ», – ասել է Լուկաշենկոն։
Միաժամանակ, Բելառուսի նախագահն ընդգծել է, որ տևական ժամանակ է, ինչ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում։
«Այն, որ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում, դա միանշանակ է», – ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունը կառավարում է աշխարհը։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…