Լրահոս 24/7

COP29-ում ձախողումը խոշոր հաշվով պատանդների ազատ արձակման հարցում էր. Բեգլարյան

COP29-ից առաջ ընդդեմ Ադրբեջանի իրականցրած բազմաթիվ ակցիաներն ու միջոցառումները որոշ չափով բարձրացրեցին մեր դեմ հանցագործությունների և մեր պատանդների վերաբերյալ միջազգային հանրային իրազեկվածությունը. Aysor.am-ի հետ զրույցում ամփոփելով աշխատանքն ու արդյունքները՝ նշեց «Արցախ միության» նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, Բաքվում կլիմայի երկշաբաթյա գագաթնաժողովի՝ COP29-ի փակումն է։

«Շատ փոքր հաջողություններ գրանցվեցին նաև միջազգային տարբեր հանրային քաղաքական գործիչների կողմից համապատասխան ուղերձներ հրապարակայնացնելու հարցում։

Մենք հասկանում ենք, որ միջազգային հանրությունը հաստատ չէր բոյկոտի, բայց որոշ չափով հաջողություն է, որ շատ առաջատար միջազգային առաջնորդներ չայցելեցին Բաքու, իսկ տարբեր երկրների պատվիրակություններ էլ ավելի ցածր մակարդակի ներկայացուցիչներով հանդես եկան»,-ասաց նա։

Բագլարյանը շեշտեց՝ իհարկե, պետք չէ ասել, որ միայն իրենց աշխատանքի արդյունքն է, քանի որ ընդհանուր միջազգային իրավապաշտպան և բնապահպան համայնքների աշխատանքն էլ մեծ է եղել։

«Մեր կատարածը կոնկրետ ուղղություններով, այո՛, որոշակի արդյունք տվել է, բայց հիմնական արդյունքը եղել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու բնապահպանական կազմակերպությունների կատարածը, որոնք, ի դեպ, շատ դեպքերում անտեսում էին Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները, որոշ դրվագներով էլ անդրադառնում էին»,-ասաց նա։

Ներդրված ջանքերից հետո ձախողումը, ըստ նրա, խոշոր հաշվով պատանդների ազատ արձակման հարցում էր.

«Նույնիսկ մեկ պատանդ կամ գերի չվերադարձվեց հայրենիք։ Բայց այստեղ ընկալելի է, որ գլխավոր գործոնը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է, կամ հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրումը»,-ասաց նա։

Թե որն է լինելու հաջորդ քայլը, արդյո՞ք համակերպվելու են իրավիճակի հետ՝ Արտակ Բեգլարյանը արձագանքեց, որ չնայած ձախողումներին, պետք է շարունակել պայքարը։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

6 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago