Ռուսաստանը կարող է երես թեքել Հայաստանից, եթե Հայաստանը խոսի սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ կուսակցության մամուլի քարտուղար, ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Անկախության հռչակագրից և Արցախի ինքնորոշումից հրաժարվելու մասին։
«Պետությունն անկախության հռչակագրի դավանած, գրված և կոնսենսուսով ընդունված կետերի մասին է։ Եթե դու անկախության հռչակագրից հրաժարվում ես, բա ռուսները չե՞ն գա ու թքեն մեր երեսին։ Այդ հռչակագրում գրված է, որ ցեղասպանությունը եղել է Օսմանյան կայսրությունում ու Արևմտյան Հայաստանում։ Ռուսաստանն այն եզակի երկրներից է, որի ընդունած դատապարտման բանաձևում գրված է Արևմտյան Հայաստան եզրույթը»,- ասաց Շարմազանովը։
Նա նաև հավաստիացրեց՝ ՀՀ իշխանությունների կողմից Անկախության հռչակագրի վերաբերյալ հնչեցրած արտահայտություններից հետո ԵՄ այն 27 երկիրը, որ ընդունել են CEPA պայմանագիրը (Արցախի ինքնորոշման հարցի մասին է գրված) այլևս լուրջ չեն ընդունի Հայաստանը։
Շարմազանովը վստահեցնում է՝ ռուսների դիրքերն ու Հայաստանի շահերը վերջին 200 տարում շատ շաղկապված են։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…