Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այն լուրերին, որ նրա անունը շրջանառվում է կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է․
«2020 թվականին՝ կամ գուցե ավելի ուշ, Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերն այդ ժամանակ ես ստացել եմ, շատ խոր ուսումնասիրություն է իրականացվել, և այդ ահազանգերը, որոնք այսօր էլ հրապարակային վերակենդանացրել են, հերքվել են, և հիմնավոր ձևով են հերքվել։
Հետագայում Արթուր Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ և, իհարկե, որոշ ժամանակ առաջ այդ մասին արդեն քննարկումներ եղել են, և այս ահազանգերը նորից վերակենդանացել են, և ևս մեկ անգամ ստուգվել են, և ևս մեկ անգամ հերքվել են, և հիմա այդ ահազանգերը ես տեսա, որ հրապարակային էլի կան։ Այդ ահազանգները ևս մեկ անգամ կստուգվեն, քանի որ երկու անգամ շատ խոր ուսումնասիրության արդյունքում հերքվել են, հավանականությունը մեծ է ,որ դրանք այս անգամ էլ կհերքվեն, և երբ որ հերքվեն, իմ այդ նպատակադրումը՝ նրան առաջադրելու ՔԿ նախագահի պաշտոնում, կդառա իրականություն»,- նշել է նա։
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…