

Հրապարակախոս, արցախցի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մի քսան-երեսուն տարի հադրութեցիները եւ ասկերանցիները վիճում էին, թե ո՞վ է առաջինը սկսել ղարաբաղյան Շարժումը, մի խումբ էլ առաջնայնության դափնին իրեն էր վերագրում, որ փետրվարի 13-ին իրենք են Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ դուրս եկել:
Ոչ ոք չէր ուզում ընդունել, որ ոչ մի հանրահավաք, նստաշրջան, բողոքի ցույց չէր լինի, եթե Մոսկվան չցանկանար հայ-ադրբեջական հակամարտություն սադրել:
Նույնիսկ աղետալի պատերազմից, ԼՂ տոտալ հայաթափումից հետո ոչ ոք չի խոստովանում, որ հայ-ադրբեջանական կարգավորման խոչընդոտը Մոսկվան է:
Անգամ նրանք, որ Շարժման արշալույսին խորհուրդ էին տալիս երեք գործ կարդալ՝ Խորենացու «Ողբը» եւ Դերենիկ Դեմիրճյանի «Հայն» ու Չարենցի «Երկիր Նաիրին»։ Կարդացել ենք, հետո՞: Եկեք երեքին էլ թուրքի գործակալ, հայրենադավ անվանենք ու թեման փակենք, հա՞»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…