Լրահոս 24/7

Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել

Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին։

Մխիթարյանը խոսել է ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։

– Ճի՞շտ է, որ գիրք եք գրում։

– Այո, բայց դեռ նոր եմ սկսել։ Շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին։

– Կարդո՞ւմ եք։

– Այո՛։ Հիմա սկսել եմ Զիդանի կենսագրությունը, իսկ վերջերս ավարտեցի մի գիրք, որում խոսվում էր կյանքի 5 կարևոր նպատակների մասին։

– Ճի՞շտ է, որ «Մանչեսթեր»-ում խաղից 3 օր առաջ անջատում էիք հեռախոսը։

– Ոչ, դա Ուկրաինայում էր։ Բայց իրականում ես այն անջատում էի խաղերից հետո, քանի որ վերլուծում էի խաղս ու շատ ինքնաքննադատական էի։

– Հիմա է՞լ է այդպես։

– Ոչ, բայց հեռախոսն օգտագործում եմ հնարավորինս քիչ: Երկու փոքր երեխա ունեմ և չեմ ուզում, որ նրանք տեսնեն, թե ինչպես եմ ժամանակ անցկացնում սմարթֆոնը ձեռքիս։

– Կլոպն է՞ր Դորտմունդում աշխատում Ձեր չափազանց ինքնաքննադատության վրա:

– Այո, նա մեծ մարզիչ է, բայց առաջին հերթին մեծ հոգեբան․ նա ինձ ասաց, որ չվերցնեմ ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա, արագ մոռանամ սխալները և պարտությունները՝ միշտ մտածելով հաջորդ խաղի մասին։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

6 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

25 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

36 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

55 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago