

Ռումինիայում մեկնարկել է նախագահի ընտրությունը։
Ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով 9:00-ին) ողջ երկրում բացվել է շուրջ 19 հազար ընտրատեղամաս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Դրանք կգործեն մինչև ժամը 21:00-ն (Երևանի ժամանակով ժամը 23:00-ը):
Ռումինիայի քաղաքացիները, որոնք բնակվում են արտերկրում, կքվեարկեն 3 օր անընդմեջ՝ նրանց համար ընտրատեղամասերը բացվել են դեռևս նոյեմբերի 22-ին:
Պետության ղեկավարն ընտրվում է հինգ տարով։ Մասնակցության շեմ չկա, ընտրությունները կայացած կհամարվեն մասնակիցների ցանկացած քանակի դեպքում։
Ռումինիայի նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու:
Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կստանա ընտրողների ձայների կեսից ավելին։ Եթե ոչ ոք չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, երկու շաբաթ անց կանցկացվի երկրորդ փուլ, որտեղ հաղթելու համար պետք է ստանալ պարզ մեծամասնություն։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…