

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար, հաղորդում է Trend.az-ը։
«Շնորհավորում եմ կողմերին և COP29-ի նախագահին այս կարևոր արդյունքի հասնելու համար։ Թեև զգալի աշխատանք է սպասվում կլիմայական նպատակներին հասնելու համար, այսօրվա հաջողությունը նշանակալի քայլ է ճիշտ ուղղությամբ: Ամերիկայի ժողովրդի և ապագա սերունդների անունից մենք պարտավոր ենք արագացնել մեր ջանքերը՝ ապահովելու ավելի մաքուր, անվտանգ և առողջ մոլորակ», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Նա նաև նշել է, որ COP29-ը հարթակ էր մեկ այլ պատմական կոնսենսուսի հասնելու համար։
«Համաժողովի ընթացքում երկրները պայմանավորվեցին մինչև 2035 թվականը կլիմայական նախաձեռնությունների միջազգային ֆինանսավորման հավակնոտ նպատակի շուրջ։ Սա կմոբիլիզացնի կենսական ֆինանսական ռեսուրսները բոլոր հնարավոր աղբյուրներից, որոնք զարգացող երկրներին անհրաժեշտ են՝ արագացնելու անցումը դեպի կանաչ և կայուն տնտեսությունների», – ասել է Բայդենը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…