Լրահոս 24/7

Իրանը բանակցություններ կվարի իր միջուկային ծրագրի վերաբերյալ

Իրանը նոյեմբերի 29-ին բանակցություններ կվարի իր միջուկային ծրագրի վերաբերյալ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ։ Այս մասին հայտնել է իրանական ISNA պետական ​​գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ հանդիպումը կանցկացվի փոխարտգործնախարարների մակարդակով։ Բանակցությունները կլինեն Նյու Յորքում սեպտեմբերին կայացած շփումների շարունակությունը։

Ճապոնական Kyodo գործակալությունը հայտնել է, որ փոխնախարարների հանդիպումը կկայանա Ժնևում, և բացի երեք եվրոպական երկրների դիվանագետներից, դրան կմիանան նաև Եվրամիության ներկայացուցիչներ։

Reuters-ի փոխանցմամբ էլ՝ Իրանի իշխանությունները՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, ձգտում են միջուկային փակուղուց ելք գտնել մինչև հունվարին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։

«Թեհրանը միշտ համարել է, որ միջուկային խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան:

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

8 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

30 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

43 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

54 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago