Լրահոս 24/7
26.11.2024

Ջո Բայդենի նոյեմբերի 28-ը. տրիումֆ չի լինի, իսկ ֆիասկո՞

Ջո Բայդենի նոյեմբերի 28-ը. տրիումֆ չի լինի, իսկ ֆիասկո՞

Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի ավագ օգնական Ամոս Հոխշտեյնը Բեյրութում եւ Երուսաղեմում բանակցություններից հետո վերադարձել է Վաշինգտոն: Ըստ տեղեկությունների, որ իսրայելական մամուլը փոխանցում է՝ հղում անելով արաբական աղբյուրներին, Լիբանանի եւ Իսրայելի իշխանություններն ընդունել են հրադադարի հաստատման ամերիկյան ծրագիրը:

Նոյեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ փաստաթղթին պաշտոնական հավանություն տալու հարցով Իսրայելի ռազմական կաբինետը նիստ կգումարի երեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին: Համաձայնագրի հիմքում դրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701բանաձեւը, որ ընդունվել է 2006 թվականին՝ իսրայելա-լիբանանյան երկրորդ պատերազմից հետո:

Ըստ այդմ, նախատեսվում է հաստատել 60-օրյա հրադադար: Այդ ընթացքում «Հեզբոլլան» իր ռազմական խմբավորումները պետք է հեռացնի Լիթանի հետից հյուսիս, իսրայելա-լիբանանյան միջազգայնորեն ճանաչված սահմանի հսկողությունը կստանձնի Լիբանանի կանոնավոր բանակը, որին կօժանդակեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը:

Այդ պայմանավորվածությունները կատարելուց հետո Իսրայելի բանակը լիովին կհեռանա Լիբանանի տարածքից: Vesty.go.il –ը, սակայն, հայտնում է, որ բուն համաձայնագրին կից մշակվել է իսրայելա-ամերիկյան պայմանավորվածությունների հավելված: Այն նախատեսում է, որ Իսրայելը Լիբանանի տարածքում «Հեզբոլլայի» դեմ պատժիչ գործողությունների իրավունք կունենա, եթե համաձայնագրի որեւէ կետ խախտվի կամ Իսրայելի տարածքը ենթարկվի հրթիռային եւ ԱԹՍ-երի հարձակման:

Ամերիկյան մամուլի տեղեկություններով՝ Վաշինգտոնում սպասում են, որ Իսրայելի ռազմական կաբինետը կհաստատի «Հեզբոլլայի» հետ հրադադարի համաձայնագիրը, եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 28-ին կհայտարարի, որ Լիբանի հարավում պատերազմը դադարել է:

Փորձագիտական կարծիք կա, որ «Հեզբոլլայի» դիրքորոշման վրա մեծ ազդեցություն է գործել Իրանը: Այդպիսով Գազայի հատվածի եւ Լիբանանի հարավի խնդիրներն առանձնացվել են:

Համարվում է, որ նախնական պայմանավորվածություններն իրավական փաստաթղթով ամրագրելու դեպքում Միացյալ Նահանգների հեռացող նախագահն իր հաշվում դիվանագիտական մեծ հաջողություն կգրանցի:

Ամեն ինչ թվում է «ոսկերչական ճշգրտությամբ մշակված»։ Այդուհանդերձ, խնդիրը միջնոդավորված է մի շարք երկրների շահերով, եւ գործարքը ցանկացած պահի կարող է չեղյալ հայտարարվել:

Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խիստ ենթատեքստային հայտարարություն է արել, որ պետք է մշակվեն Մերձավոր Արեւելքի հակամարտության գոտիներ մարդասիրական օգնություն հասցնելու այլ երթուղիներ:

Գազայի հատվածում պատերազմը շարունակվում է արդեն տասնչորս ամիս, Լիբանանում՝ հոկտեմբերի սկզբից:

Թե ինչու՞ է Մոսկվան այս փուլում, երբ ԱՄՆ դիվանագիտական ջանքները կարող են որոշակի հաջողության հասնել, խոսում Մերձավոր Արեւելք «մարդասիրական օգնություն հասցնելու այլ երթուղիներ ստեղծելու ահնրաժեշտությունից»՝ մնում է միայն ենթադրել: Նույն տեղում Դմիտրի Պեսկովը դրական է արտահայտվել ընտրված նախագահ Թրամփի եւ նրա թիմի մասին, որ Ուկրաինայի մասին խոսելիս օգտագործում են «խաղաղություն» եւ «խաղաղ կարգավորում» արտահայտությունները, իսկ հեռացող Բայդենին՝ անվանել «էսկալացիոնիստ»:

Իսրայելա-լիբանանյան հրադադարը հնարավորություն է, որպեսզի առաջընաց արձանագրվի նաեւ Գազայի հարցով բանակցություններով:

Մերձավորարեւելյան կարգավորման ամերիկյան նախաձեռնության հաջողությունն այդ բարդ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացում կնշանակի:

Բայդենի նոյեմբերի 28-ը տրիում չի լինի, եթե անգամ իսրայելա-լիբանանյան կարգավորման փաստաթուղթ ստորագրվի, բայց հրադադարի հերթական ձախողումը Միացյալ Նահագներին շատ ծանր կորուստներ կարժենա:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է