Լրահոս 24/7

Գերմանական ավտոարտադրողները բախվել են մասշտաբային ճգնաժամ

Գերմանիայում ճգնաժամ է սկսվել ավտոմոբիլային ոլորտում. Էսսենում գտնվող CAT Automobillogistik լոգիստիկ հարթակում մոտ վեց հազար նոր մեքենա է կուտակվել, որոնց համար գնորդներ չեն գտնվում: Դրանց թվում են Volkswagen-ի և Audi-ի թանկարժեք մոդելները, ինչպես նաև էլեկտրական մեքենաներ։

Տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքը փոխադրման կետում գնահատվում է առնվազն 300 միլիոն եվրո: Աշխատակիցների խոսքով՝ մեքենաները այստեղ են մնում ավելի քան կես տարի, իսկ որոշները՝ նույնիսկ ավելի քան մեկ տարի։

«Ես նախկինում երբեք նման բանի չեմ հանդիպել, չնայած այստեղ աշխատում եմ ավելի քան մեկ տասնամյակ: Մեքենաները միայն բերում են, բայց գրեթե ոչ ոք դրանցով չի մեկնում», – BILD-ին պատմել է աշխատակիցներից մեկը։

Ճգնաժամի պատճառը նա համարում է ավտոմեքենաների բարձր գները և էլեկտրամեքենաների ենթակառուցվածքի հետ կապված խնդիրները։

«Մարդիկ պատրաստ չեն նման գումար վճարել էլեկտրոմոբիլի համար, իսկ լիցքավորման կայանների զարգացումը և ուղևորության սահմանափակ հեռահարությունը վախեցնում են գնորդներին», – ասել է լոգիստիկ հարթակի աշխատակիցը:

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

2 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

24 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

37 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

48 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago