Լրահոս 24/7

«Մանչեսթր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը՝ Վրաստանի նախագահի թեկնածու

«Վրացական երազանքի» նախագահի թեկնածուն կլինի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին: Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

«Ազնվությունը, արդարությունը, հայրենասիրությունն ու սկզբունքայնությունը հատկություններ են, որոնք առանձնացնում են Միխայիլ Կավելաշվիլիին։ Նա վրացի տղամարդու լավագույն մարմնավորումն է իր բնույթով, եթե ցանկանում եք, իր սովորությամբ: Նա հրաշալի ամուսին է և չորս երեխաների հայր։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ թիմը միաձայն որոշում է կայացրել Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ»,- հայտարարել Է Իվանիշվիլին։

Կավելաշվիլին իշխող կուսակցությունից պաշտոնապես անջատված «Ժողովրդի ուժը» կուսակցության առաջնորդներից մեկն էր, հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» 18-րդ համարը:

Միխայիլ Կավելաշվիլին ֆուտբոլի վետերան է, մարզական կարիերան սկսել է Թբիլիսիի «Լոկոմոտիվում», ապա տեղափոխվել է «Դինամո», որի կազմում դարձել Է Վրաստանի վեցակի չեմպիոն: 1995 թվականին տեղափոխվել է Վլադիկավկազի «Սպարտակ-Ալանիա», իսկ 1996 թվականին՝ «Մանչեսթեր Սիթի» (28 խաղ, 3 գոլ)։

Նա խաղացել է նաև Շվեյցարիայի տարբեր ակումբներում։ Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել է 46 հանդիպման, խփել է 9 գնդակ:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

7 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

8 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

8 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

8 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

9 hours ago