ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը։
«Ես ողջունում եմ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ հայտարարությունը: Հուսով եմ, որ այս համաձայնագիրը վերջ կդնի բռնությանը, տանջանքներին և ավերածություններին, որոնցից տառապում էին երկու երկրները», – գրել է Գուտերեշն X սոցիալական հարթակում։
Գլխավոր քարտուղարը կողմերին նաև կոչ է արել լիարժեք կերպով հարգել և արագ իրագործել համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։