

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ նոյեմբերի 29-ին կավարտի աշխատանքը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում. նա գործերը կփոխանցի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասին, որը կփոխարինի իրեն։ Այս մասին նա հայտնել է Բրյուսելում մերձավորարևելյան կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի մեկնարկից առաջ։
«Ես չէի ցանկանա ավարտել իմ աշխատանքը Բրյուսելում՝ առանց այս հանդիպումն անցկացնելու: Սա կլինի գործնականում իմ վերջին միջոցառումը Բրյուսելում. վաղը ես ավարտում եմ իմ առաքելությունը», – Բորելի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում հաստատվել է Կայա Կալլասը։
Կալլասն այս պաշտոնում իր առաջնահերթությունները համարել է աջակցությունն Ուկրաինային և դիմակայությունը Ռուսաստանին ու Չինաստանին։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…