Լրահոս

Դըկոտինյին արձագանքել է Էդուարդ Շարմազանովի գրառմանը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, որը նշել էր, թե Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ «ապտակ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

Դեսպանը գրել է, որ Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին։

«Պարո՛ն էդուարդ Շարմազանով, Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ․ Ձեր գրառումից դատելով, ես քննադատել եմ վերջերս հեռուստատեսությամբ վարչապետի արած հայտարարությունը։ Ի գիտություն Ձեզ, բարեկամ երկրի կառավարության ղեկավարի հետ որևէ դիտարկմամբ կիսվելու պարագայում, Ֆրանսիայի դեսպանն ուղղակիորեն դիմում է վերջինիս։

Հրապարակումը, որին, ըստ Ձեզ, հղում էր կատարվում, ընդամենը վերահաստատում է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։ Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է աջակցելու արդար և կայուն խաղաղության հասնելու վարչապետի խիզախ ջանքերին։ Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին»,-գրել է նա։

Շարմազանովը գրել էր, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի ՝ «միակ Արեւմտյան Ադրբեջանի» մասին մեծ արձագանք ստացավ։

«Շատերը դա դիտարկեցին խոսք ուղղված Ադրբեջանին։ Բայց՝ոչ…Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը՝ կարելի ենթադրել,որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է»,–գրել էր Շարմազանովը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

4 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

5 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

7 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

8 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

9 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

9 hours ago