Լրահոս 24/7
29.11.2024

Եթե քառասունչորսօրյա պատերազմից Ռուսաստանը չի շահում, ապա պատասխանատուն Հայաստանը չէ

Եթե քառասունչորսօրյա պատերազմից Ռուսաստանը չի շահում, ապա պատասխանատուն Հայաստանը չէ

Նոյեմբերի 28-ին Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական առնչություն չունի Հայաստանի հետ, հետեւաբար հավակնություններ արտահայտել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր այդ անկլավի տարածքում, տարօրինակ է»:

Ով եւ երբ է ասել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ նախագահը չի բացահայտել: Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ՀԱՊԿ-ից ոչ ռազմական, ոչ անգամ իրավա-քաղաքական աջակցություն չի խնդրել եւ հասկանալի պատճառներով չէր կարող:

Բայց ՌԴ նախագահի հայտարարությունը պետք է գնահատել այլ դիտանկյունից: Ըստ էության, եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմը Հայաստանի հետ իրավական առնչություն չունի, ինչպես Վլադիմիր Պուտինն է ձեւակերպել, ապա պատերազմի հետեւանքներն ինչու՞ պիտի Հայաստանի հետ իրավական առնչություն ունենան:

Ռուսաստանի նախագահի ասածը, եթե ձեւակերպումների «նրբանկատությունից» վերացարկվենք, այն է, որ Լեռնային Ղարաբաղը, որպես անկլավային տարածք, իրավաբանորեն ադրբեջանական էր, պատերազմը եւ հետագա իրադարձությունները ծավալվել են այնտեղ, ամեն ինչ Ադրբեջանի ներքին գործն է:

Այս մեկնաբանությունն առնվազն ֆորմալ առումով ընկալելի եւ, գուցե, հիմնավոր ընկալվեր, եթե Ռուսաստանը չհանդիսանար ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ, իսկ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների հետ համատեղ հայտարարություններով Լեռնային Ղարաբաղը ճանաչած չլիներ ինքնորոշման սուբյեկտ՝ համաձայն ԼՂ կարգավորման մադրիդյան սկզբունքների:

Վլադիմիր Պուտինը Հայաստանին կշտամբում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, նրա տարածքն իր սահմաններում, այսինքն՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, չի ներառել: Այո, բայց դրա փոխարեն Ռուսաստանը 2001թ. Բաքվի, 2008թ. Մայենդորֆի հռչակագրով պարտավորվել է, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի: Ընդ որում, առաջին դեպքում դա ա մրագրված է Ադրբեջանի, երկրորդ դեպքում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ համատեղ ստորագրված փաստաթղթով:

Այդուհանդերձ, ՌԴ նախագահի նոյեմբերի 28-ի հայտարարության ինտրիգը նրանում է, որ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Վլադիմիր Պուտինի դեմ: Մեկ անգամ չէ, որ նա խոսել է 2020թ. հոկտեմբերի 19-ի մասին, բավական մանրամասն պատմել, որ Ադրբեջանի նախագահի հետ գրեթե համաձայնեցրել է պատերազմի դադարեցման պայմանները, ապա կապվել Հայաստանի վարչապետի հետ, նրան ներկայացրել իրավիճակը, բայց «Երեւանը հրաժարվել է, ընտրել այլ ճանապարհ»:

Վլադիմիր Պուտինի այդ ելույթները վկայակոչելով՝ Հայաստանի ինստիտուցիոնալ եւ արտախորհրդարանական ընդդիմությունը, ԼՂ գրեթե բոլոր քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանին մեղադրել եւ մեղադրում են Ռուսաստանի նախագահի ջանքերն անտեսելու, նրա պարզած ձեռքը չսեղմելու, պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը մերժելու մեջ:

Բայց եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմը Հայաստանի հետ իրավական առնչություն չուներ, ապա Ռուսաստանի նախագահն ինչու՞ պիտի այն դադարեցնելու հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեր կամ Փաշինյանը դիրքորոշումն ինչու՞ պիտի սկզբունքային նշանակություն ունենար:

Ռուսաստանի նախագահին, սա պետք է նրա մերձավոր շրջապատին եւ հատկապես զինվորական վերնախավին խիստ մտահոգի, տրամաբանությունն սկսել է դավաճանել:

Պատերազմի հետ իրավական առնչություն չունեցող երկիրը, ինչպիսին կոնկրետ Պուտինի մեկնաբանությամբ Հայաստանն է, ինչու՞ պիտի պատերազմ սկսած երկրի հետ հարաբերություններ կարգավորելու գործընթացում հիմք ընդունի այդ պատերազմի հետեւանքները՝ ինչպես Ռուսաստանի Դաշնությունն է տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հիմքը:

Բավական չէ ասել, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը հերթական անգամ նենգափոխել է քառասունչորսօրյա պատերազմը եւ ԼՂ-ում հետագա ողբերգական իրադարձությունները: Նա պսկազեղծել է պատերազմի դադարեցման պատրաստակամության մասին իր իսկ տարածած առասպելը եւ բացահայտել, որ պատերազմը հանուն Ռուսաստանի էր: Կամ առնվազն այդպես էր ծրագրվել: Իսկ եթե արդյունքում շահել է միայն Ադրբեջանը, ապա պատասխանատուն Հայաստանը չէ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է