

Օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Ռեինկարնացիա» խմբի համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Դասականի և ժամանակակից արվեստի միաձուլման՝ «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» միջոցառման գլխավոր հովանավորը Ֆասթ Բանկն էր:
Տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և «Ռեինկարնացիա օրկեստրայի» մենակատար Ռոլանդ Գասպարյանի հանդիպման արդյունքում ծնվել է «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի միտքը:
Համատեղ համերգի նշանառություններից մեկը սիմֆոնիկ երաժշտությունը հասանելի դարձնելն է բազմաթիվ երիտասարդների, որոնք, գալով այս համերգին, հետագայում կգան նաև նվագախմբի դասական համերգներին:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ասել է․
«Այսպիսի նախագծերն անհնար է իրականացնել առանց հովանավորների: Հովանավորների դերն այստեղ կայանում է նրանում, որ մենք կարողանում ենք նախագծերը ներկայացնել այնպիսի բարձր որակով, որ կարողանանք ստանալ այն շոուն, որ մենք պատկերացնում ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆասթ Բանկին, ում աջակցությամբ տեղի է ունենում այս համերգը»:
Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, բազմիցս նման նախագծերի կողքին է եղել և շարունակելու է աջակցել Հայաստանում մշակութային իրադարձությունների իրականացմանը:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…