Լրահոս 24/7

Արցախցիները վախենում են` ՀՀ քաղաքացիություն ստանալով, կզրկվեն Արցախ վերադարձի իրավունքից

«Թվերը փաստում են, որ արցախցիները չեն շտապում՝ դիմելու ՀՀ քաղաքացիության համար, որի պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբեկտիվ»,- Աժ-ում քննարկման ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա նշեց, որ արցախցիները առաջին հերթին վախենում են, որ, ՀՀ քաղաքացիություն ստանալով, կզրկվեն Արցախ վերադարձի իրավունքից.

«Հնարավոր վերադարձի իրավունքի կորուստը հիմնական մտահոգություններից մեկն է, որը մինչև այժմ պատշաճ ուշադրության չի արժանացել: Մասնագետները մեկնաբանում են, որ քաղաքացիության ընդունումը չի վերացնում վերադարձի իրավունքը: Իրավունքը առկա է անկախ նրանից, թե բռնի տեղահանումից հետո անձը այլ պետության քաղաքացիություն ստացել է, թե ոչ»:

Գեղամ Ստեփանյանը ընդգծեց, թե մասնագետների նման պնդումը ինչու չեն փարատում արցախցիների կասկածները.

«ՀՀ իշխանությունների կողմից վերադարձի հարցի անտեսումը, ընթացող բանակցություններում այդ հարցի հասցեագրման բացակայությունը, տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում քաղաքացիության պահանջների ներդնումը՝ պարտադրանքը, մարդկանց մոտ ձևավորում է մտահոգություն, որ ամեն ինչ արվում է Արցախ վերադարձի հարցը փակելու և մարդիկ հակվում են՝ կառչելու Արցախի հետ կապված միակ փաստաթղթին, այսինքն, 070 ծածկագրով անձնագրին»:

Ստեփանյանի խոսքով անհրաժեշտ է ձևավորել հստակ հիմքեր, որով արցախցիները վստահ կլինեն, որ քաղաքացիություն ստանալը նրանց չի զրկելու վերադարձի իրավունքից և Արցախի նկատմամբ այլ իրավունքներից, նաև՝ գույքային իրավունքներից:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

11 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

12 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

14 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

15 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

15 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

15 hours ago