

Ռուսաստանն աշխատանքներ է տանում Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։ Այս մասին «Ռուսաստան – Հայաստան» երկրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքերով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, պետականության ամրապնդմամբ, այլ ոչ թե կործանմամբ, բոլոր հարևանների հետ փոխշահավետ կապերի կառուցմամբ»:
«Համոզված ենք, որ 2020-2023թթ.եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով համակարգված առաջընթացը թույլ կտա կայուն խաղաղություն ապահովել տարածաշրջանում, բացահայտել նրա ստեղծարար ներուժը։
Ինչպես նախկինում, մենք չենք խուսափում աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն իր բոլոր ուղղություններով։ Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Մենք աշխատում ենք այն վերածել Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության», – նշել է փոխնախարարը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…