

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հետ ռազմաքաղաքական պայմանագրերից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է РИА Новости-ն։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը հավատարիմ է համաձայնությունների ամբողջ շրջանակին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում։
«Մոսկվան չի հրաժարվում իր դաշնակիցների հանդեպ ստանձնած պարտավորություններից։ Խոսքը նաև ռազմաքաղաքական ոլորտի մասին է»,- հավելել է Գալուզինը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել Աստանայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է այս որոշումը՝ ասելով, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում ինչ անել անվտանգության ոլորտում։
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…