Լրահոս 24/7
30.11.2024

Վրաստանում իշխանության ճգնաժամ է

Վրաստանում իշխանության ճգնաժամ է

«Համագործակցության ռեժիմում մենք համաձայնության ենք գալիս, որ ցուցարարներին իրական աջակցություն կցուցաբերենք, այդ թվում՝ իրավական, տեղեկատվական եւ բժշկական օժանդակություն։ Բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- հայտարարել են խորհրդարանական ընտրությունների շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցությունները։

Նրանք համարում են, որ ստեղծված իրավիաճակից ելքը խորհրդարանական նոր ընտրությունների նշանակումն է։ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները միջազգային հանրությանը կոչ են անում դատապարտել «ցուցարարների նկատմամբ համակարգային բռնությունները, հանդես գալ գողացած ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հստակ հայտարարությամբ եւ ձեռնարկել գործնական հակակշիռ քայլեր»։

Նոյեմբերի 30-ի երեկոյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռուստաուղերձով դիմել է Վրաստանի քաղաքացիներին եւ հայտնել, որ կմնա իր պաշտոնին, քանի որ «խորհրդարանը լեգիտիմ չէ եւ չի կարող նախագահի ընտրություններ կազմակերպել»։ Իշխող «Վրացական երազանքը» մտադիր է դեկտեմբերի 9-ին նոր նախագահ ընտրել։ Սահմանադրական փոփոխություններից հետո Վրաստանում նախագահի համաժողովրդական ընտրություն չի նախատեսվում։

Անդրադառնալով ցուցարարների դեմ ոստիկանության գործադրած «բռնություններին»՝ վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ ավելի քան 500 հոգի ՆԳՆ աշխատակիցների դեմ «Մոլոտովի կոկտեյլ» է կիրառել, ինչի հետեւանքով «տասնյակ անձինք այրվածքներ են ստացել»։ Անկախ դիտորդները, մինչդեռ, իշխանության քայլերը որակել են «ուժի անհամաչափ կիրառում»։

Ըստ վերջին տեղեկությունների, բողոքի ակցիա են անցկացնում նաեւ Աջարիայում եւ Վրաստանի մի շարք քաղաքներում։ Դասադուլի եւ ցուցարարներին միանալու մասին հայտարարություն է տարածել Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողությունը։ Վրաստանի առնվազն երկու դեսպան ի նշան բողոքի հրաժարական է տվել։

Իշխանություններին սահմանադրությանը հավատարիմ մնալու կոչ են հղել պաշտպանության նախարարության մոտ հինգ տասնյալ աշխատակիցներ։ Ավելի վաղ նման հայտարարություն են արել ԱԳ եւ կրթության նախարարությունների տասնյակ աշխատակիցներ։ Սահմանադրության գերակայության մասին հայտարարությամբ հանդես է եկել Սահմանադրական դատարանի տասնհինգ աշխատակից։

Այս ֆոնին Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը նոյեմբերի 30-ին դիմել է երկրի հանրությանը եւ ասել, որ «գործնականում իրադարձությունները զարգանում են ըստ կանխատեսվածի, տեղի է ունենում իշխանազավթման փորձ»։ Ըստ էության, հատուկ ծառայության այդ գնահատականը կարելի է համարել իշխանությունների կողմից ձեռնարկելիք կոշտ քայլերի անոնս։

Ամենայն հավանականությամբ, իշխանությունները խորհրդարանի աշխատանքները բոյկոտած չորս քաղաքական ուժի ղեկավարներին կներկայացնեն «բռնությամբ իշխանությանը տիրանալու» նախ քաղաքական մեղադրանք, իսկ իրավիճակի էլ ավելի սրացման դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն այլ միջոցներ։

Հարավային Կովկասում կայունության եւ կանխատեսելիության ապահովման տեսանկյունից, իհարկե, ցանկալի է, որ Թբիլիսիում իրավիճակը քաղաքակիրթ հանգուցալուծում ստանա։ Բայց, երեւում է, իշխանությունները եւ ընդդիմությանը երկխոսություն սկսելու հակված չեն։ Ներկա դրությամբ Վրաստանում իշխանության ճգնաժամ է։ Եվրախորհրդարանի վերջին բանաձեւը, կարծես, ազդակ է, որ Բրյուսելը «Վրացական երազանքի» եւ ընդդիմության միջեւ միջնորդության ցանկություն այլեւս չունի։ Ո՞վ կկասեցնի վրացական դիմակայությունը կամ ո՞վ կվառի «վառոդի տակառի պատրույգը»։

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է