Լրահոս 24/7
03.12.2024

Ռուսաստանին մտքով չես հասկանա. «Վրացական երազանքի» հավատը կարդարանա՞

Ռուսաստանին մտքով չես հասկանա. «Վրացական երազանքի» հավատը կարդարանա՞

ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը մեկնաբանել է Վրաստանի ներքաղաքական իրավիճակը:

«Եթե Արեւմուտքն ուժեղացնի ազդեցությունը, Ռուսաստանը պատրաստ է վրացիներին բարբարոսների դեմ պայքարում զորքով օգնել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ռուսաստանցի խորհրդարանականը:

Կալաշնիկովը վստահ է, որ «ուկրաինական հետքն առկա է թե Վրաստանում, թե Սիրիայում»: Թբիլիսիում բողոքի ակցիաների մասնակիցներին նա նույնակացրել է Կիեւի «մայդանի խառնակիչների» հետ: Նա վստահ է, որ Արեւմուտքը «պատճառներ է որոնում, որպեսզի զորք մտցնի Ուկրաինա եւ տեղաբաշխի Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով»:

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ ընդդիմության հետ երկխոսություն չի լինելու: Վարչապետ Կոբախիձեն համոզված է, որ «տեղի ունեցող անկարգությունները բավական են, որպեսզի դատարանն ընդդիմությունը հակասահմանադրական ճանաչի»: Նրա ներկայացմամբ՝ «կառավարությունը նման հայց նախապատրաստում է»:

«Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի թեզերից մեկն էլ սահմանադրական փոփոխությունների միջոցով ընդդիմության գործունեության սահմանափակման մասին էր:

Խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չստանալով՝ իշխող ուժը որոշել է դրան հասնել դատարանի վճռով: Իշխանությունների անզիջում, երկխոսությունը մերժող կեցվածքից կարելի է ենթադրել, որ իրավիճակի սրացումը նրան ձեռնտու է:

Ուշագրավն այստեղ Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցչի մոտեցումն է: Պետական դումայի կոմիտեի նախագահը չի կարող չիմանալ, պաշտոնի բերումով դա նրա պարտականությունն է, որ Վրաստան ռուսական զորք մտցնելու պատրաստակամության մասին իր հայտարարությունը Թբիլիսիում ռումբի պայթյունի էֆեկտ է ունենալու եւ ամրապնդելու է ոչ թե Բիձինա Իվանիշվիլիի, այլ՝ Սալոմե Զուրաբիշվիլիի դիրքերը:

Եւ, այդուհանդերձ, նա «բարբարոսների դեմ պայքարում վրացիներին զորքով օգնելու» մասին խոսել է հրապարակային, ինչից տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանում ճգնաժամի խորացմամբ եւ արյունալի հանգուցալուծմամբ առաջին հերթին Մոսկվան է շահագրգռված, իսկ «Վրացական երազանքը» միայն ենթարկվում է «հոսանքի ուղղությանը»:

Այլ բացատրություն դժվար է տրամաբանության տիրույթում գտնել: Մանավանդ որ Կալաշնիկովը Թբիլիսիի եւ Սիրիայի իրադարձություններում «ուկրաինական հետք» է տեսնում մի իրավիճակում, երբ նույնիսկ ամերիկյան հեղինակավոր մամուլն է Հալեպի անկման «գլխավոր բենեֆիցիար» ճանաչում Թուրքիային:

Ստացվում է, որ Ռուսաստանն այսքան տարի Թուրքիայի հարցում «խաբվա՞ծ էր», Մոսկվան Անկարայի եւ Արեւմուտքի դաշնակցությունը չի՞ գնահատել: Այդ դեպքում ու՞մ են պետք ՌԴ երկու հատուկ ծառայությունները, ԳՇ Հետախուզության գլխավոր վարչությունը, աշխարհով մեկ տարածված գործակալական ցանցը, մասնավոր ռազմական խմբավորումները…

Ի վերջո, ո՞վ է ում սահմաններին մոտենալու, զորքեր տեղաբաշխելու հարց լուծում: Եւ եթե ռազմական սահմանային դիմակայունն «անցանկալի է», Մոսկվան ինչու՞ է իր զորքերը շարժում դեպի արեւմուտք, դեպի ՆԱՏՕ-ի ռազմավարական բնագծեր: Դա չի՞ նշանակում, որ պուտինյան Ռուսաստանը ձգտում է Ուկրաինան վերածել,- Բելառուսի խնդիրը համարվում է լուծված,- ՆԱՏՕ-ի հետ դիմակայության «փորձադաշտի»:

Եւ Վրաստանի հանդեպ ««հոգատարությունն» էլ ոչ այլ ինչ է, քան՝ այդ երկիրն իր ռազմական հսկողության տակ պահելու, այնտեղ ավելի հաստատվելու-ամրապնդվելու աշխարհաքաղաքական նպատակադրվածություն: Թբիլիսիում ծավալվող իրադարձություններից կայուն տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Ռուսաթավելիի պողոտայում՝ խորհրդարանի նստավայրի մոտ, արյուն հեղվի:

«Վրացական երազանքը», երեւի, ռուս դասականի «Ռուսաստանին մտքով չես հասկանա, Ռուսաստանն արշինով չես չափի, Ռուսաստանին կարելի է միայն հավատալ» տողերից վերջինն է ուղեցույց ընտրել: Որքանո՞վ կարդարանա այդ հավատը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է